Սուդանում քրիստոնեություն ընդունելու համար մահապատժի դատապարտված, այնուհետ ազատ արձակված կինը կրկին ձերբակալվել է
Սուդանցի Մերիամ Իբրահիմը, ով մայիսին մահապատժի էր դատապարտվել իսլամից հրաժարվելու և քրիստոնեություն ընդունելու համար, միջազգային ճնշման տակ երեկ ազատ էր արձակվել։ Սակայն, ինչպես տեղեկացնում է BBC News-ը, 2 երեխաների 27-ամյա մորն այսօր կրկին ձերբակալել են։
Աղբյուրը մանրամասնում է, որ կնոջն ու նրա ընտանիքին անվտանգության ծառայության մոտ 40 աշխատակիցներ ձերբակալել են մայրաքաղաք Խարթումի օդանավակայանում։ Նշվում է, որ քրիստոնյաների ընտանիքը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ, որտեղ բնակվում է Իբրահիմի ամուսինը՝ Դանիել Վանին։
Հիշեցնենք, որ Իբրահիմը ձերբակալվել էր փետրվարին, ինչից հետո նա ստիպված էր եղել բանտում, շղթայակապ ոտքերով, ծննդաբերել իր 2-րդ արու զավակին։
Աղբյուրը հավելում է, որ Սուդանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամ, իսկ 1980թ. այնտեղ գործում են շարիաթի կանոնները։













