Գրենոբլի հիվանդանոցից առևանգել են Միխայիլ Շումախերի բժշկական պատմությունը
Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքի հիվանդանոցից, որտեղ բուժվում էր «Formula-1» մրցաշարի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, առևանգել են վերջինիս բժշկական պատմությունը: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով Bild Online-ին:
Աղբյուրի տեղեկացմամբ` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի որոշ ԶԼՄ-ներ այդ փաստաթղթերի դիմաց 50.000 եվրո են առաջարկել: Շումախերի գործակալ Սաբինա Քեմն իր վրդովմունքն է հայտնել միջադեպի վերաբերյալ:
Նա կոչ է արել ԶԼՄ-ներին` հրաժարվել ավտոարշավորդի առողջական վիճակի և բուժման տվյալների հրապարակման գաղափարից և ընգծել է «Բոլոր հնարավոր միջոցներով այն կանխելու» իր մատադրությունը:










