Նյու Յորքում մտադիր են արգելել վագրերի հետ «սելֆիներ» անելը

11:06 • 24.06.14

ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի իշխանությունները մտադիր են արգելել վագրերի հետ «սելֆիներ» (ինքնանկար) անելը։ Համապատասխան փաստաթուղթն արդեն հաստատվել է նահանգի սենատի ու վեհաժողովի կողմից և այժմ ուղարկվել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոյին։

 

Ինչպես նշում է Газета-ն՝ The New York Magazine-ին հղումով, եթե օրենքն ընդունվի, ապա Նյու Յորքում այլևս չի թույլատրվի կրկեսներում ու տոնավաճառներում լուսանկարվել վտանգավոր կատվազգիների հետ։ Սակայն մարդիկ առաջվա պես կկարողանան լուսանկարվել արջերի ու կապիկների հետ։

 

Աղբյուրը նկատում է, որ վերջին շրջանում վագրերի հետ տղամարդկանց արած «սելֆիները» հսկայական տարածում են գտել ծանոթությունների համար նախատեսված կայքերում։