8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո Ալյասկայում ցունամիի վտանգ է հայտարարվել
Ալյասկայի արևմտյան առափնյա հատվածում տեղի է ունեցել 8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, ինչից հետո տեղի իշխանությունները հայտարարել են ցունամիի վտանգի մասին ու, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանել բնակիչների մի մասին։
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրաշարժի էպիկենտրոնից 322 կմ դեպի արևմուտք մասնագետներն արձանագրել են ցունամիի առաջացման նախանշաններ։
Այժմ տարհանված 300 հոգին գտնվում է Ադակ քաղաքի հարևանությամբ եղած բլուրներից մեկի վրա։ Աղբյուրը հավելում է, որ փլուզումների ու տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան։










