ԱՄՆ-ն ողջունում է քրիստոնեություն ընդունելու համար մահվան դատապարտված կնոջ ազատ արձակումը Սուդանում

10:22 • 24.06.14

ԱՄՆ-ն ողջունում է Սուդանի դատարանի որոշումը՝ 27-ամյա Մարիամ Յահյա Իբրահիմին ազատ արձակելու վերաբերյալ, որը մահվան էր դատապարտվել քրիստոնեություն ընդունելու համար։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հաղորդել է France Presse գործակալությունը։
 

«Մենք ողջունում ենք դատարանի որոշումը՝ Մարիամ Յահյա Իբրահիմին ազատ արձակելու վերաբերյալ»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մարի Հարֆը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատարանը վճռել է ազատ արձակել Իբրահիմին, որն ազատազրկվել էր քրիստոնեություն ընդունելու և քրիստոնյայի հետ ամուսնանալու համար։