Վիկինգների նավը 160.000 եվրոյով հանվել է վաճառքի

16:36 • 24.06.14

Նորվեգիայում վաճառքի է հանվել վիկինգների ռազմանավ, որն ունի 10 մ երկարություն։ Ինչպես նշում է Euromag-ը, այս մոդելը Նորվեգիայի Մշակույթի ու պատմության թանգարանում եղած նավերից մեկի իրական կրկնօրինակն է։ Նավի արժեքը 160.000 եվրո է։

 

Աղբյուրը նկատում է, որ նույնպիսի հնարավորություն է ընձեռում նաև Դանիայի Վիկինգների նավերի թանգարանը։ Սակայն այս պարագայում նավը գնելու համար հարկավոր է վճարել 400.000 եվրո։

 

Մինչդեռ ամենաէժան վիկինգյան նավն արժե 53.000 դոլար։ Նման մատչելի գինը պայմանավորված է այն հանգամանքով, որ նմուշը սկանդինավյան ծովագնացների նավերից ամենափոքրի կրկնօրինակն է։