Նիգերիայում աթեիստին հոգեբուժարան են ուղարկել
Նիգերիայում մուսուլման հարազատները 29-ամյա աթեիստին հոգեբուժարան են ուղարկել, հայտնում է BBC-ն:
Նիգերիայի Կանո նահանգից Մուբարաք Բալա անունով աթեիստին ուղարկել են հարկադիր բուժման: Այդ նահանգի տարածքում 2000թ.-ից գործում է շարիաթը՝ իսլամական իրավունքը:
Հետաքրքրական է, որ առաջին բժիշկը, ում դիմել էին Բալայի բարեկամները, նրան միանգամայն առողջ էր ճանաչել:
Այժմ նիգերիացի իրավապաշտպանները նրա ազատ արձակման պահանջով հանրագիր են պատրաստում: Նրանք կապվել են աթեիստի հետ և պնդում են, որ նրա վիճակը վատթարանում է:










