Ես գյումրեցիներին խոստացել եմ չշեղվել իմ ուղուց և ժամանակ չվատնել ամեն մի ոչնչության վրա. Ս. Բալասանյանը՝ Վ. Ղուկասյանի մասին

00:05 • 25.06.14

Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը Tert.am-ի հետ զրույցում մեկնաբանեց, թե ինչու ներկա չի եղել Գյումրու «Ամենափրկչի» խաչերի օծմանը:

 

«Առաջին հերթին` նշեմ, որ որպես գյումրեցի և Գյումրու քաղաքապետ՝ ցավ եմ ապրում, որ քաղաքային բյուջեից այդքան հատկացումներից և այդքան մասնավոր նվիրատվություններից հետո «Ամենափրկիչը» դեռ կառուցված չէ: Ինչ վերաբերում է իմ մասնակցել չմասնակցելուն՝ ապա չեմ կարող մասնակից լինել մի միջոցառման, որի հիմքում սրբության շահագործումն է: Երբ «Ամենափրկիչը» թալանածը պաշտպանելու կամ թալանի համար թույլտվություն ձեռք բերելու միջոց է դառնում մի կլանի ձեռքին: Պատրաստ եմ որպես քաղաքապետ և որպես գյումրեցի ամեն կերպ մասնակցել «Ամենափրկչի» կառուցմանը, եթե դա լինի եկեղեցու, թեմի առաջնորդի հովանու ներքո»:

 

Հարցին, թե Վարդան Ղուկասյանը վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել Ձեր հասցեին, չէ՞ք պատրաստվում պատասխանել, նա պատասխանեց.



«Ես գյումրեցիներին խոստացել եմ չշեղվել իմ ուղղուց և ժամանակ չվատնել ամեն մի ոչնչության վրա: «Ասֆալտապատում», «փողոցային լուսավորություն», «խաղահրապարակներ», «սոցիալական աջակցություն կարիքավոր ընտանիքներին»: Այս թեմաներով զրուցենք՝ ինչքան ուզում եք: Հասկացե´ք, մակարդակ կա, որից ցածր երկրի երկրորդ քաղաքի քաղաքապետը իջնել չի կարող»:



Ի դեպ՝ նա նաև նշեց, որ Սպանդարյան փողոցի ասֆալտապատումը կսկսվի հուլիսի 15 ին: