Կահիրեի մետրոյում մի քանի պայթուցիկ սարք է գործարկվել

11:26 • 25.06.14

Կահիրեի մետրոյում չորեքշաբթի առավոտյան մի քանի պայթուցիկ նյութ է գործարկվել, հայտնում է ԻՏԱՌ - ՏԱՍՍ-ը:

Ըստ ստացվող տեղեկության՝ 2-4 սարք է գործարկվել, ինչի հետևանքով երկու մարդ է տուժել:

 

Միջադեպերի հետևանքով Կահիրեի մետրոյի երեք ճյուղերից երկուսը դադարեցրել են աշխատանքը: Դեպքի վայրերում աշխատում են փրկարարները և քաղաքացիական պաշտպանության ուժերը: