Բրիտանիայում հնարավոր է` համացանցային վիրավորանքները կիբերհանցագործություն համարվեն

00:27 • 25.06.14

Մեծ Բրիտանիայի ոստիկանության տվյալների համաձայն՝ Facebook, Twitter և այլ սոցիալական կայքերից օգտվող հանրության բողոքները հակասոցիալական վարքագծի, վիրավորանքների և սպառնալիքների մասին գնալով աճում են: Այս մասին հաղորդում է ria.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:


Ոստիկանական քոլեջի ղեկավար Ալեքս Մարշալը նշել է, որ համացանցում օգտատերերի վարքագծի վերաբերյալ բողոքները իրական խնդիր են դառնում:


Քոլեջի ղեկավարի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները հաճախ չեն կարողանում տարբերակել այն սահմանը, երբ համցանցում սովորական վեճը վերածվում է ինտերնետ-հանցագործության: Մոտ 6000 աշխատակից ներկա պահին վերապատրաստում են անցնում ոստիկանական քոլեջում նման հանցագործությունների հետաքննության համար: