Հրշեջ-փրկարարները «Երևան ՀԷԿ»-ի ջրամբարի պատվարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու դի

14:16 • 25.06.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 25-ին, ժամը 09.28-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի հերթապահից տեղեկություն է ստացվել, որ ս.թ. հունիսի 21-ին «Քանաքեռ ՀԷԿ»-ի ջրանցքում նկատված դին հայտնաբերվել է Հրազդանի կիրճում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները «Երևան ՀԷԿ»-ի ջրամբարի պատվարից դուրս են բերել անձը չպարզված տղամարդու (մոտ 50 տ.) դի և հանձնել ոստիկանության աշխատակիցներին: