Իտալերենը աշխարհի ամենաշատ ուսումնասիրվող լեզուներից մեկն է
Իտալերենը աշխարհի ամենաշատ ուսումնասիրվող լեզուներից մեկն է: Վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ այն չորրորդ տղում է՝ զիջելով անգլերենին, ֆրանսերենին և իսպաներենին: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Euromag-ին:
Այս վիճակագրությունը օրերս քննարկել են Հռոմում կայացած՝ «Ինչպես խթանել իտալերենի զարգացումը արտասահմանում» իտալերեն լեզվին նվիրված ասուլիսի ժամանակ:
Միջոցառումը կազմակերպվել է 19 իտալական համալսարանների կոնսորցիումից կազմված Icon կազմակերպության կողմից, որը զբաղվում է լեզվի վերլուծությամբ, որպես զարգացման այդ թվում`տնտեսական գործոն:










