Կիևն ու անջատողականները սկսել են գերիների փոխանակումը

14:19 • 25.06.14

Ուկրաինայի ուժայինները և անջատողականները զինադադարի ընթացքում գերիների փոխանակում են իրականացնում. Պաշտպանության նախարարության գծով հաջողվել է փոխանակել արդեն տասից ավելի մարդու, լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը, գրում է ria.ru-ն:

 

«Ուկրաինայի նախագահի հաստատած հստակ պլանի համաձայն՝ զինադադարի ընթացքում այս բոլոր օրերին անցկացվում են համապատասխան միջոցառումներ, այդ թվում և գերիների փոխանակում: Ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի»,- ասել է Կովալը կառավարության նիստից առաջ:

 

Նրա խոսքով՝ գերիների քանակը, որոնց հաջողվել է փոխանակել, «փոխվում է յուրաքանչյուր րոպե»:

 

Անցած շաբաթ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բոլոր ուժային ստորաբաժանումներին, որոնք մասնակցել են Ուկրաինայի արևելքում հատուկ գործողությանը, հրաման էր տվել մեկ շաբաթով դադարեցնել կրակը։