Օմսկում Boeing-ի անձնակազմին վայրէջքի պահին խանգարել են լազերային ճառագայթով

08:54 • 25.06.14

Անհայտ անձինք անցած գիշեր ռուսական Օմսկ քաղաքի օդանավակայանում ուղևորատար Boeing-757 T-200 ինքնաթիռի վայրէջքի ժամանակ 8 հոգանոց անձնակազմին խանգարել են իրենց լազերային ճառագայթով։


Ինչպես նշում է РИА-Новости-ն, այդ պահին ինքնաթիռում գտնվել է 226 ուղևոր։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով որևէ մեկը չի տուժել։


Դեպքի վայրում իրականացված ստուգումները ցույց են տվել, որ «Մոնաստիր (Թունիս)-Օմսկ» չվերթն իրականացնող ինքնաթիռի անձնակազմին խանգարել են կանաչ լազերային ճառագայթով։ Բացի այդ, պարզվել է, որ կարգազանցներն այդ պահին գտնվել են ինքնաթիռից 5 կմ հեռավորության վրա։