McDonald's-ը սնվելու է հրավիրել մրցակցին կծած Սուարեսին

12:32 • 25.06.14

McDonald's արագ սննդի ցանցի Ուրուգվայի մասնաճյուղը «Լիվերպուլի» և Ուրուգվայի ազգային հավաքականի հարձակվող Սուարեսին հրավիրել է սնվելու, այն բանից հետո, երբ նա կծել է իտալացի պաշտպան Ջորջիո Կյելինիի ուսը։


Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հանդիպման մրցավարն անուշադրության է մատնել այդ դրվագը, սակայն McDonald's-ում այն նկատել են։

«Բարև Լուիս։ Եթե դու դեռ սոված ես, եկ մեզ մոտ՝ Բիգ Մակ»,-գրել է ընկերությունը Twitter-ի իր էջում։

 

Գրությունը տարածել է ավելի քան 60 հազար մարդ, իսկ խաղի ավարտից հետո համացանցում բազմաթիվ մեկնաբանություններ և լուսանկարներ են հայտնվել դեպքի առնչությամբ։

 

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան զբաղվելու է դրվագի քննությամբ։


Եթե ուրուգվայցի խաղացողի մեղքը հաստատվի, որն առաջին անգամը չէ, որ նման քայլի է դիմում, նա կզրկվի 24 խաղի մասնակցելու իրավունքից։