Յանուկովիչի նստավայրը պետական սեփականությանն է վերադարձվել (լուսանկարներ)
Կիևի շրջանի դատարանը բավարարել է դատախազության հայցը և պետական սեփականությանը վերադարձրել ավելի քան 130 հեկտար տարածք զբաղեցնող և մոտ 10 միլիոն դոլար արժեցող Վիկտոր Յանուկովիչի «Մեժիգորյեի» նստավայրը, գրում է riarealty.ru-ն՝ վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազությանը:
Ուկրաինայի Գերագույն ռադան փետրվարին քվեարկել էր պետական սեփականությանը «Մեժիգորյեի» նստավայրը վերադարձնելու օգտին:
Կիևի շրջանի դատախազությունը դատական կարգով բողոքարկել է վարձատրության փոխանցումը և հետագայում «Մեժիգորյեի» նստավայրի հողային տարածքների վաճառքը Վիկտոր Յանուկովիչին: Յանուկովիչն ավելի ուշ հայտարարել է, որ «Մեժիգորյե»-ում տունը նա գնել է 3,2 միլիոն դոլարով:
«Կիևի շրջանի դատախազությունը դատարանի միջոցով պետական սեփականությանն է վերադարձրել 135 հեկտար հողատարածք, որտեղ գտնվում է «Մեժիգորյեի» նստավայրը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ուկրաինայի նախկին նախագահը փետրվարի վերջին լքել է երկիրը և ապաստանել ՌԴ-ում։


























