ՆԱՏՕ-ն կարագացնի դեպի արևելք ընդլայնումը. Ռասմուսեն
ՆԱՏՕ-ն մտադիր է արագացնել իր ընդլայնումը դեպի արևելք: Այդ մասին հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Эхо Москвы-ին:
Ռասմուսենի կարծիքով՝ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Եվրոպայի անվտանգության ոլորտում նոր իրավիճակ է ստեղծվել:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ վտանգները գալիս են Արևելքից և Հարավից, և ՆԱՏՕ-ի երկրները մտադիր են հարմարեցնել իրենց հավաքական պաշտպանությունն այդ նոր իրականությանը:
Ավելի վաղ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականությունը վնաս է հասցնում միջազգային կարգին և սպառնում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին։










