ՆԱՏՕ-ն չի վերականգնի Ռուսաստանի հետ հարաբերությունները

17:48 • 25.06.14

ՆԱՏՕ-ն որոշել է երկարաձգել Ռուսաստանի հետ համագործակցության փաստացի դադարեցումը։ Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպումից հետո։

 

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, Ռասմուսենի խոսքով՝ դաշինքը փոփոխություններ չի տեսնում Ռուսաստանի պահվածքի մեջ և այլ ելք չի մնում, քան շարունակել հրաժարված մնալ Մոսկվայի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցությունից։


Նիստից առաջ գլխավոր քարտուղարը պատմել է ՆԱՏՕ-ի հետագա անելիքների մասին։
 

Ըստ այդմ՝ դաշինքը մտադիր է նոր ֆոնդերի միջոցով բարձրացնել ուկրաինական բանակի մարտունակությունը, էական միջոցներ հատկացնել Վրաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, ինչպես նաև, հավանաբար, արդեն 2016թ.-ին իր կազմում ընդունել Չեռնոգորիային։

 

Ռուսաստանի հետ ռազմական և քաղաքացիական համագործակցության դադարեցման մասին ՆԱՏՕ-ն հայտարարել էր դեռևս ապրիլի 1-ին՝ հստակեցնելով, որ շարունակելու է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի անցկացումը դեսպանների և ավելի բարձր մակարդակով, որպեսզի ապահովի երկխոսության հնարավորությունը։