Ծածկագրերը հիշելու համար նոր տեխնոլոգիա է ստեղծվել

00:58 • 25.06.14

Ծածկագրերը հիշելու համար նոր տեխնոլոգիա է ստեղծվել: «Կողպեքը» բաղկացած է սահմանված թվով դեմքերի ընտրությունից և կառուցված այնպես, որ յուրաքանչյուր փաթեթ օգտատիրոջ համար ծանոթ միայն մեկ դեմք պարունակի: Այս մասին հաղորդում է correspondent.net-ը՝ հղում կատարելով Lenta.ru-ին:


Նոր տեխնոլոգիան, որը հեղինակների խոսքով՝ կարող է չհիշված ծածկագրերի խնդիրը լուծել, երեքշաբթի ներկայացվել է PeerJ ամսագրում: Այն հիմնված է մարդու՝ ծանոթ դեմքերը ճանաչելու կարողության վրա:


Գիտնականների առաջարկած FaceLock տեխնոլոգիան այդ ֆունկցիան օգտագործում է նոր տեսակի նույնականացման տարբերակ ստանալու համար: Մարդկանց՝ ծանոթ դեմքերը ճանաչելու ունակությունը կօգտագործվի անհատական «կողպեք» ստեղծելու նպատակով:


Համակարգում գրանցվելու համար օգտատերերին անհրաժեշտ կլինի ճանաչել իրենց քաջ ծանոթ, սակայն մյուսներին անծանոթ մի շարք մարդկանց, որը և facebook-յան էջի ծածակագիր կհանդիսանա: