Նորվեգացին 1000 դոլար է շահել՝ խաղադրույք անելով Լուիս Սուարեսի կծելու վրա

12:40 • 25.06.14

Նորվեգացի Թոմաս Սիվերսենը 5.600 կրոն է շահել՝ տարօրինակ խաղադրույք անելով Ֆուտբոլի աշխարհի առաջնության Իտալիա-Ուրուգվայ խաղից առաջ, որն ավարտվել է հարավամերիկացիների հաղթանակով (0:1), գրում է lifenews.ru-ն:

 

Խաղը հիշվել է նրանով, որ հարձակվող Լուիս Սուարեսը հերթական անգամ կծել է հակառակորդին: Նրա զոհը դարձել է իտալացիների պաշտպան Ջորջո Կյելինին:

 

Երկրպագուն 32 կրոն է դրել նրա վրա, որ հարավամերիկացիների հարձակվողը կկծի մեկին խաղի ժամանակ: Հանդիպման ավարտին խաղացողն իսկապես կծել է հակառակորդի պաշտպան Ջորջո Կյելինիին: Դրա շնորհիվ տղամարդը շահել է մոտ 1000 դոլար:

 

Սա ուրուգվայցի հարձակվողի մասնակցությամբ առաջին նման դեպքը չէ: 2010 թվականին Սուարեսը, լինելով «Այաքսի» խաղացող, կծել էր հակառակորդ թիմի կիսապաշտպան Օտման Բակալին:

 

2013 թվականին նա, խաղալով անգլիական «Լիվերպուլի» համար Անգլիայի առաջնության ժամանակ, կծել էր «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչին: