Օդեսայում մի շարք ահաբեկչություններ են կանխվել. Ավակով

11:00 • 25.06.14

Ուկրաինայի ուժայինները մի քանի երիտասարդների են ձերբակալել, որոնք ահաբեկչությունների շարք էին նախապատրաստում Օդեսայում, հայտնում է Взгляд-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի հայտարարությունը:

 

Ըստ Ավակովի՝ ձերբակալվածների գործողություններն ուղղված էին քաղաքում իրավիճակի ապակայունացմանը: Նա մանրամասնել է, որ գործողությունը նախատեսվում էր Օդեսայում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանի մոտ:

 

Ձերբակալվածների մոտից երեք պայթուցիկ սարք է առգրավվել: Եվս երկու սարք առգրավվել է հետագայում:
Սարքերից մեկը մեծ հզորության է եղել:

 

Ավակովն ասել է, որ Օդեսայում կատարվածն այլևս չի կրկնվի, և բնակչությանը դա ապացուցելու համար իրավապահները անում են ամեն ինչ։