Պակիստանում օդանավ են գնդակոծել. ուղևորուհին զոհվել է

10:33 • 25.06.14

«Պակիստանի միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող օդանավը երեկ երեկոյան գնդակոծության է ենթարկվել. մեկ ուղևորուհի զոհվել, անձնակազմի երկու անդամ վիրավորվել է, հայտնում է Korrespondent-ը:

 

Միջադեպը գրանցվել է Պակիստանի Փեշավար քաղաքում, երբ օդանավը պատրաստվել է վայրէջքի: Կրակոցներն արձակվել են օդանավակայանի տարածքից դուրս:  

 

Օդաչուները կարողացել են ապահովել վայրէջքը էքստրեմալ պայմաններում: Ըստ փորձագետների՝ այս կերպ զինյալներն արձագանքել են Պակիստանի իշխանությունների՝ իրենց դեմ սկսած լայնամասշտաբ գործողությանը:

 

Պակիստանում հակաահաբեկչական գործողության շրջանակներում վերջերս 300 գրոհային էր սպանվել: