Դաշնության խորհուրդը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը

11:35 • 25.06.14

Դաշնության խորհուրդը հունիսի 25-ին վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության զարգացման մասին պայմանագիրը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Փաստաթուղթն ստորագրվել է Երևանում 2013 թվականի հունիսի 25-ին: Այն սահմանում է ռազմական նշանակության արտադրանքի փոխադարձ մատակարարումների կարգը:

«Պայմանագրի համաձայն՝ ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներն իրականացվելու են կողմերի լիազոր կազմակերպությունների կողմից կնքված պարտավորագրերով, առանց ներկրման/արտահանման թույլատրագրեր տալու»,-ասված է պայմանագրին կից փաստաթղթերում:

Ենթադրվում է, որ վավերացումից հետո պայմանագրի իրացման համապատասխան մեխանիզմը սահմանված կարգով կորոշվի ՌԴ-ի նախագահի կողմից, ինչը թույլ կտա կարգավորել գործադիր իշխանության համերկրային մարմինների գործակցությունը ցանկերի ձևավորման, դրանց համաձայնեցման, հաստատման, մատակարարումների վերաբերյալ պարտավորագրերի կնքման, դրանց գրանցման և իրացման նկատմամբ վերահսկողության փուլերում: