Ռումինիայի խորհրդարանը քվեարկել է նախագահի հրաժարականի օգտին

16:40 • 25.06.14

Ռումինիայի խորհրդարանը քվեարկել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականի մասին հռչակագրի օգտին, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Agerpres ռումինական գործակալությանը:

 

Նախագահի պաշտոնը լքելու պահանջով Տրայան Բասեսկուին է դիմել սենատի նախագահ Քելին Պոպեսկու-Տերիչանուն: Նա է դարձել նաև հռչակագրի տեքստի հեղինակը:

 

Ռումինիայի վարչապետ Վիկտոր Պոնտայի խոսքով՝ կամավոր հրաժարական տալուց նախագահի հրաժարվելու դեպքում պատգամավորները խորհրդարանում իմպիչմենտի գործընթաց կնախաձեռնեն:

 

Քվեարկությունից մի քանի օր առաջ Տրայան Բասեսկուն հայտարարել է, որ պաշտոնը չի պատրաստվում լքել:

 

Ռումինացի պատգամավորներն առաջարկել են նախագահին լքել պաշտոնը նրա եղբոր հետ կապված սկանդալի ֆոնին, ում կասկածում են կաշառք ստանալու համար: Ինչպես ենթադրում է քննությունը, նախագահի եղբայրը խոստացել էր երկու միլիոն դոլարի դիմաց օգնել քրեական հեղինակություն Սանդու Անգելին դուրս գալ բանտից։