ՌԴ Դաշնային խորհուրդը չեղյալ է համարել Ուկրաինայում ռուսական զորքն օգտագործելու որոշումը

13:17 • 25.06.14

Ռուսաստանի Դաշնային խորհուրդը նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով չեղյալ է համարել ՌԴ Զինված ուժերի օգտագործումն Ուկրաինայի տարածքում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, կողմ է քվեարկել 153 սենատոր, դեմ է արտահայտվել մեկը, ձեռնպահ մնացող չի եղել։

 

Երկրի ղեկավարի համապատասխան նամակը վերին պալատն ստացել էր նախօրեին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել էր, որ դա արվել է «Ուկրաինայի արևելյան շրջաններում հարաբերությունների կարգավորման նպատակով, ինչպես նաև այդ հարցի առնչությամբ եռակողմ հանդիպումներ սկսելով պայմանավորված»։