Եգիպտոսի նոր նախագահը խոստացել է աշխատավարձի ու կարողության կեսը տալ պետությանը
Եգիպտոսի նորընտիր նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին խոստացել է իր աշխատավարձի ու ունեցվածքի կեսը փոխանցել պետությանը՝ երկիրը տնտեսական ծանր վիճակից դուրս բերելու համար։
Ինչպես նշում է Al Arabiya-ն, ղեկավարը մայրաքաղաք Կահիրեում ունեցած ելույթի ժամանակ կոչ է արել շարքային եգիպտոսցիներին հանուն երկրի բարօրության հետևել իր օրինակին։
«Ցանկացած եգիպտոսցու համար ես պատրաստ եմ զոհաբերության։ Ես ստանում եմ առավելագույն չափով աշխատավարձ՝ 5.900 դոլար, սակայն պատրաստվում եմ դրա կեսը չվերցնել։ Բացի այդ, ես կհրաժարվեմ անգամ հորիցս ժառանգած ունեցվածքի կեսից, որպեսզի բարելավեմ երկրիս վիճակը»,-ասել է Սիսին։










