«Հարավային հոսքը» պետք է կանգնեցնել՝ մինչև ԵՄ նորմերին ամբողջովին համապատասխանելը. եվրահանձնակատար
«Հարավային հոսք» գազամուղի շինարարությունը պետք է դադարեցվի՝ մինչև Եվրամիության նորմերին ամբողջովին համապատասխանելը, կարծում է եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը, գրում է ria.ru-ն:
««Հարավային հոսք» նախագիծը պետք է դադարեցվի՝ մինչև ԵՄ օրենսդրությանն ամբողջովին համապատասխանելը»,- ասել է նա ԵՄ էներգետիկ քաղաքականության հարցերով կլոր սեղանի ժամանակ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեշքաբթի կոչ էր արել չքաղաքականացնել «Հարավային հոսք» գազամուղի կառուցման հարցը՝ նշելով, որ այդ նախագիծը ձեռնտու է և՛ Ռուսաստանին, և՛ Եվրամիությանը: Նա նախագծի իրականացումը տապալելու ԱՄՆ-ի փորձերը սովորական մրցակցային պայքար էր անվանել:
63 միլիարդ խորանարդ մետր հզորությամբ «Հարավային հոսք» գազամուղը նախատեսվում է կառուցել Ռուսաստանից մինչև Բուլղարիա Սև ծովի հատակով: Այնուհետև գազը բաշխվելու է Եվրոպայի տարբեր երկրներով: Ավստրիական հատվածի թողունակությունը կկազմի տարեկան 30-32 մլրդ խորանարդ մետր:










