Իսպանիայի արքայադստերը մեղադրում են հարկերից խուսափելու մեջ
Պալմա դե Մայորկայի գերագույն դատարանը որոշում է կայացրել Իսպանիայի Ֆիլիպ VI թագավորի քրոջը՝ արքայադուստր Քրիստինային մեղադրանք ներկայացնել հարկերից խուսափելու և փողերի լվացման գործով:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը՝ BBC-ին հղումով, դատավորը նաև որոշել է ուժի մեջ թողնել Քրիստինայի ամուսնու՝ Պալմա դե Մայորկայի դուքս Ինյակի Ուրդանգարինի հանդեպ ներկայացված մեղադրանքը: Նրան մեղադրում են ծառայողական լիազորությունների չարաշահման, պետական ուեցվածքը ծախսելու, փաստաթղթերի կեղծման և խարդախությունների մեջ:
Հետաքննության տվյալներով՝ նա ներգրավված է 6 մլն եվրո գումար լվանալու մեջ: Ամուսիններն ամբողջությամբ հերքում են իրենց ներգրավվածությունը հանցագործություններին:
Վերջերս գահից հրաժարված Խուան Կառլոս թագավորի դստեր շուրջ շրջանառվող կոռուպցիոն սկանդալը դժգոհություն է առաջացրել Իսպանիայի միապետությունում:










