ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Սուարեսի կծելու միջադեպի առնչությամբ
ՖԻՖԱ-ն հետաքննություն կանցկացնի Ուրուգվայի հավաքականի խաղացող Լուիս Սուարեսի և իտալացի պաշտպան Ջորջո Կիելինիի մասնակցությամբ միջադեպի առնչությամբ, որը գրանցվել էր երեկ ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ վկայակոչելով կառույցի կայքի հայտարարությունը:
Երևանի ժամանակով մինչև վաղը կեսգիշեր Սուարեսը կամ Ուրուգվայի ֆուտբոլի ասոցիացիան պետք է ներկայացնեն միջադեպի իրենց բացատրությունը, երբ Սուարեսը կծել էր իտալացի ֆուտբոլիստին:
Սուարեսի դեմ կարգապահական գործ է բացվել այն բանից հետո, երբ իտալացի ֆուտբոլիստը ասել է, որ Սուարեսը կծել է իրեն, մրցավարը տեսել է դա, սակայն ոչինչ չի ձեռնարկել, փոխարենը նա տուժողից հարված է ստացել աչքին:
Ավելի վաղ Սուարեսը որակազրկվել էր տասը խաղով Բրանիսլավ Իվանովիչին կծելու համար: ԶԼՄ-ները կանխատեսում են, որ Սուարեսը այս անգամ կորակազրկվի 2 տարով:










