Տաջիկստանն արգելել է հանրահավաքներին օտարերկրացիների մասնակցությունը

17:37 • 25.06.14

Տաջիկստանի իշխանությունները պաշտոնապես արգելել են օտարերկրյա քաղաքացիներին և առանց քաղաքացիության անձանց անցկացնել կամ մասնակցել հանրահավաքների, բողոքի ակցիաների և ցույցերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

 

Չորեքշաբթի Տաջիկստանի խորհրդարանը հավանություն է տվել հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու կանոնների մասին օրենքում համապատասխան փոփոխությունների և լրացումների կատարմանը, համաձայն որոնց օտարերկրացիները և առանց քաղաքացիության անձինք իրավունք չունեն մասնակցելու և անցկացնելու զանգվածային ակցիաներ:

 

Դիտորդները կարծում են, որ արգելքը կապված է Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների հետ: Որոշ պատգամավորներ ենթադրություններ են հայտնել, որ Ուկրաինայում իշխանափոխությունն «արտաքին ուժ» է հրահրել։