Թուրքիայում առաջին անգամ տրանսգենդերների գեղեցկության մրցույթ է անցկացվել (լուսանկարներ)
Թուրքական Ստամբուլ քաղաքում առաջին անգամ անցկացվել է տրանսգենդերների մասնակցությամբ գեղեցկության մրցույթ, որով կազմակերպիչները փորձել են ընդդիմանալ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների հանդեպ երկրում առկա խտրականությանը։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, վիճահարույց միջոցառման կազմակերպիչն է եղել «ԼԳԲՏ Թուրքիա» իրավապաշտպան կազմակերպությունը։
Թեև երկրում սեռական փոքրամասնությունների նկատմամբ թշնամական վերաբերմունք կա, ու դաժան հարձակումները, բռնություններն այնտեղ սովորական երևույթ են, այնուհանդերձ գեղեցկության մրցույթի 13 մասնակիցներն իրենց մեջ քաջություն են գտել ու բեմ բարձրացել։ Նշվում է, որ մրցույթը դիտելու է եկել 500 մարդ։
Ըստ «ԼԳԲՏ Թուրքիա» կազմակերպության տվյալների՝ 2002թ. ի վեր երկրում անհանդուրժողականության պատճառով սպանվել է 70 տրանսսեքսուալ։
















