Ուկրաինայի եվրաասոցացման վերաբերյալ եռակողմ բանակցությունները կանցկացվեն հուլիսի 11-ին

15:42 • 25.06.14

Ասոցացման մասին համաձայնագրի վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նախարարական բանակցությունները կանցկացվեն հուլիսի 11-ին: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Բարոզուի խոսքով՝ խորհրդակցությունները կանցնեն Բրյուսելում: Եվրոպական հանձնաժողովը բանակցություններին կներկայացնի առևտրի հարցերով եվրահանձնակատար Կարել դե Գուխտը:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն տեղական ինքնակառավարման և պետական իշխանության մարմինների ներկայացուցիչների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ երկիրը կդառնա Եվրամիության ասոցացված անդամ:

 

Պորոշենկոն մտադիր է այցելել Բրյուսել, որպեսզի ստորագրի Եվրամիության հետ Ասոցացման մասին համաձայնագրի տնտեսական հատվածը։