Ուրուգվայցիները պնդում են, որ համացանցում տարածված Սուարեսի կծածի հետքը պատկերող լուսանկարը կեղծ է
Իտալացի ֆուտբոլիստ Ջորջո Կյելինիի լուսանկարը, որում երևում է Ուրուգվայի ֆուտբոլի հավաքականի խաղացողի կծածի հետքը, մոնտաժված է. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդպես է կարծում Ուրուգվայի ֆուտբոլի ֆեդերացիան։
ՖԻՖԱ-ն կարգապահական գործ է հարուցել Սուարեսի դեմ՝ Կյելինիի բողոքից հետո։
Իտալացին Սուարեսին մեղադրել է իր ուսը կծելու համար։ Ըստ նրա՝ «մրցավարը տեսել է կծածի հետքը, սակայն ոչինչ չի ձեռնարկել»։ Սուարեսն իր հերթին հայտարարել է, թե «պայքար է մղել և աչքին հարված է ստացել»։
Ուրուգվայցիները Սուարեսի հնարավոր պատիժը մեղմելու համար մտադիր են ապացուցել, որ համացանցում տարածված լուսանկարը կեղծ է։










