Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը թագուհուց ուղղաթիռ են ստացել

21:31 • 25.06.14

Բրիտանիայի արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը սեփական ուղղաթիռ են ձեռք բերել: Ինչպես հայտնում է Euromag-ը՝ Բրիտանիայի թագուհին երիտասարդ ընտանիքի տրամադրությանն է հանձնել տրանսպորտային միջոցը, որը նախկինում վարձով էր տրվում անհրաժեշտության դեպքում:


Agusta 109S ուղաթիռը 13 մետր երկարություն ունի և կշռում է 3.2 տոննա: Այն կարող է օդում առանց վերալիցքավորման մնալ 5 ժամ:


Արքայազն Ուիլյամը ուղղաթիռի օդաչուի որակավորում ունի, սակայն նախընտրում է թռչել ուղևորի կարգավիճակում և հիանալ պատուհանից բացվող տեսարաններով:


Ինչպես գրում է պարբերականը՝ ուղղաթիռը թոռանը տրամադրելով՝ թագուհին ակնարկել է, որ վերջինիս պարտականությունների շրջանակը շուտով ընդլայնվելու է: Թագուհու մամլո քարտուղարի խոսքով՝ Ուիլյամն ու Քեյթը շուտով ստիպված կլինեն շատ ժամանակ անցկացնել ուղղաթիռում: