Yahoo-ի գլխավոր տնօրենը քնած է մնացել և ուշացել գործընկերների հետ հանդիպումից
Yahoo-ի գլխավոր տնօրեն Մարիսա Մայերը քնած է մնացել և երկու ժամով ուշացել խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ հատուկ կազմակերպված հանդիպումից:
Ինչպես գրում է Корреспондент-ը՝ The Wall Street Journal-ին հղումով, հանդիպումը պետք է կայանար փակ ընթրիքի ժամանակ՝ Cannes Lions գովազդի միջազգային փառատոնի ընթացքում: Մայերի բացակայությամբ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ հանդիպման կազմակերպիչ Interpublic Group-ի ներկայացուցիչները, հեռացել են ընթրիքից:
Հրավիրված գործակալություններից մեկի թոփ-մենեջերը բողոքել է պարբերականին, որ իր գործողություններով Մայերը ևս մեկ անգամ ցուցադրել է, որ չի հասկանում գովազդային եկամուտների կարևորությունը:
Հանդիպմանը հրավիրված են եղել Mondelez հրուշակեղենի գործարանի, MillerCoors գարեջրի գործարանի Chobani յոգուրտներ արտադրող և այլ ընկերությունների ներկայացուցիչները:










