Apple ընկերության համար Կուպերտինոյում ֆուտուրիստական նոր համալիր կկառուցվի (տեսանյութ)

01:03 • 26.06.14

Կուպերտինոյում Apple ընկերության համար կառուցվող համալիրի 71.22 հա զբաղեցնող շինհրապարակում ներկա պահին քանդվել են բոլոր հին շենքերը և գլխավոր մասնաշենքի հիմքի գցման աշխատանքներն են իրականացվում: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Mignews -ին:


Շինարարության առաջին փուլում նախատեսվում է համալիրի կենտրոնական 260.1 հազար քառակուսի մետր տարածք զբաղեցնող մասնաշենքի, 2400 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղիի, ֆիթնես կենտրոնի, համերգային դահլիճի կառուցումը, ինչպես նաև՝ ծառատունկը՝ 4500 ծառով:


Շինարարության այդ փուլը պետք է ավարտվի 2016 թվականին: Երկրորդ փուլում կսկսվեն հետազոտությունների և զարգացման կենտրոնների, ինչպես նաև՝ լրացուցիչ ավտոկանգառների շինարարությունը: