Կատալոնիայի խորհրդարանը պահանջել է Իսպանիայի պետական կառուցվածքի հարցով հանրաքվե անցկացնել

14:09 • 26.06.14

Իսպանիայի հյուսիս-արևելքում գտնվող ինքնավար շրջանի՝ Կատալոնիայի խորհրդարանը հավանություն է տվել բանաձևին, որը կենտրոնական կառավարությունից պահանջում է համաժողովրդական հանրաքվե անցկացնել Իսպանիայի միապետություն կամ հանրապետություն լինելու հարցի վերաբերյալ, գրում է ИТАР-ТАСС-ը:

 

Բանաձևում նաև ափսոսանք է հայտնվում «Ֆելիպե VI-ի արագացված թագավոր հռչակման առիթով, ինչը միապետին ժողովրդի աչքում զրկում է լեգիտիմությունից»:

 

Տվյալ բանաձևի ընդունումը հնարավոր է դարձել շնորհիվ նրա, որ դրա օգտին քվեարկել են Կատալոնիայի ծայրահեղ ազգայնական կուսակցությունները, իսկ ինքնավար շրջանի մյուս ամենախոշոր կուսակցությունները ձեռնպահ են մնացել քվեարկությունից:


Բանաձևի «դեմ» են քվեարկել միայն Իսպանիայում իշխող պահպանողական Ժողովրդական կուսակցության պատգամավորները։