Ֆրանսիայում դատարանն արդարացրել է հիվանդներին մահացու ներարկումներ արած բժշկին

10:30 • 26.06.14

Ֆրանսիական Պո քաղաքի դատարանն արդարացրել է բժիշկ Նիկոլա Բոնեմայոնին, ում ցմահ ազատազրկում էր սպառնում հիվանդներին մահացու ներարկումներ անելու համար։ Ինչպես նշում է korrespondent.net-ը, բժիշկն իր գործունեության ընթացքում իրականացրել է էֆթանազիայի 7 դեպք։

 

Դատարանում ի պաշտպանություն բժշկի վկայություն են տվել մահացածների հարազատներից մի քանիսը։ Այնուհետ  հավաքվածներն արդարացման վճիռն ընդունել են ծափահարություններով։

 

Աղբյուրը հավելում է, որ ներկայում էֆթանազիան Ֆրանսիայում համարվում է անօրինական, սակայն նախագահ Ֆրանսուա Օլանդն իր նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսք էր տվել օրինականացնել այն։