Էստոնիայում հայտարարել են, որ ՌԴ Զինուժի ինքնաթիռը խախտել է երկրի սահմանը
Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ ՌԴ Զինված ուժերի Ил-76 ինքնաթիռը խախտել է պետության օդային տարածքը: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն՝ Delfi-ին հղումով:
«Պսկովից Կալինինգրադ ուղևորվող ինքնաթիռը հայտնվել է Էստոնիայի օդային տարածքում՝ Վայնդլոո կղզու մոտակայքում, թռել է ավելի քիչ տարածություն, քան մեկ ծովային մղոնը և Էստոնիայի տարածքում գտնվել է րոպեից քիչ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տվյալ տարածք է ուղարկվել F-16 դանիական կործանիչը:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական ինքնաթիռը ռադիոկապի մեջ է եղել Էստոնիայի թռիչքների վարչության կենտրոնի հետ:










