Գերմանիայի իշխանությունները ԱԱԳ-ի գաղտնալսման պատճառով հրաժարվել են ամերիկյան մատակարարի ծառայություններից
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) իրականացրած էլեկտրոնային գաղտնալսման շուրջ ծագած սկանդալի պատճառով Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Verizon ամերիկյան մատակարար ընկերության ծառայություններից և պայմանագիր կնքել Telekom գերմանական հեռուստահաղորդակցական կոնցեռնի հետ:
«Այսօրվա դրությամբ կառավարական հաղորդակցության համակարգը հիմնականում հիմնված է երկու ցանցային ենթակառուցվածք՝ Բեռլին-Բոնն տեղեկատվական միությունը և Դաշնային վարչակազմի տեղեկատվական միությունը: Նախարարների համար կապի ծառայություններն արդեն ապահովում է Telekom-ը», - պարզաբանել են գերատեսչությունից:
«Verizon-ին տեղեկացրել են, որ կառավարությունը վերափոխումների ֆոնին աստիճանաբար կհրաժարվի պայմանագրով նշված ծառայություններից», - ընդգծել են Գերմանիայի ՆԳՆ-ից:










