Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Պանամայում և Գվատեմալայում ՀՀ դեսպան

14:59 • 26.06.14

Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո)։  

Նախագահի մեկ այլ հրամանագրով Գրիգոր Հովհաննիսյանը համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մեխիկո):