Բնակարան ներխուժած գողը մոռացել է փակել իր Facebook-յան էջը զոհի համակարգչում

00:51 • 26.06.14

Մինեսոտայից 26-ամյա հանցագործ Նիկոլաս Ուիգը արդարացիորեն կարող է համարվել պատմության մեջ առավել հիմար իրավախախտներից մեկը: Երիտասարդ ավազակը, թալանելով ուրիշի բնակարանը, բացի տուժածի համակարգչով Facebook-յան իր էջը բաց թողնելուց՝ այնտեղ է մոռացել նաև իր իրերը: Այս մասին հաղորդում է Vesti.ru-ն՝ հղում կատարելով CBS-ին:


Աղբյուրի տեղեկությունների համաձայն՝ թալանված տան սեփականատեր Ջեյմս Վուդի խոսքով՝ նախօրեին նա նկատել է, որ իր հյուրասենյակում անծանոթ այցելու է եղել:


Առավել մանրակրկիտ ստուգումների արդյունքները մխիթարիչ չեն եղել. պարզվել է՝ ինչ-որ մեկը տնից գողացել է կանխիկ գումար, վարկային քարտեր և ձեռքի ժամացույց:

Տանտերը սեփական համակարգչի էկրանին հայտնաբերել է Ջեյմս անունով ինչ որ անծանոթ երիտասարդի Facebook-յան բաց էջը, ինչպես նաև՝ անձրևից թրջված կոշիկներ, տաբատ և գոտի: Իրավահ մարմիններն անմիջապես ձերբակալել են հանցագործին: