Եթե փորձեին ռինգում կծել ինձ, ապա մրցակցին կզրկեի ատամներից. Կլիչկո
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA, IBF, WBO, IBO, The Ring վարկածներով աշխարհի չեմպիոն ուկրաինացի Վլադիմիր Կլիչկոն նշել է, որ ռինգում իրեն կծելու դեպքում մրցակցին կզրկի ատամներից:
-Դիտել եմ աշխարհի առաջնությունում Սուարեսի դրվագը: Դա սարսափելի է: Նման բան եղավ բռնցքամարտում, երբ Մայք Թայսոնը կծեց Էվանդեր Հոլիֆիլդի ականջը:
Եթե ռինգում մրցակիցը որոշեր կծել ինձ, ապա կզրկեի նրան ատամներից: Ի ուրախություն ինձ, բռնցքամարտում նման բանի համար չեն հեռացնում, - Կլիչկոյի խոսքերը մեջբերում է Sovsport-ը:
Հիշեցնենք, որ 2014-ի Աշխարհի առաջնության Իտալիա-Ուրուգվայ (0:1) խաղում հարավամերիկացիների հարձակվող Լուիս Սուարեսը կծել է պաշտպան Կելինիի ուսը:










