Հարավային Կորեայի նախագահը չի ընդունել վարչապետի հրաժարականը

08:49 • 26.06.14

Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հյեն նոր վարչապետ նշանակելու երկու անհաջող փորձից հետո որոշել է պաշտոնում թողնել գործող նախագահ Չոն Հոն Վոնին։


Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, նախագահը հայտարարել է, որ իր համար տանջալից է եղել նման որոշում կայացնելը։
Վարչապետը հրաժարական էր տվել ապրիլի 27-ին՝ «Սևոլ» նավի խորտակվելուց հետո։


Ավելի վաղ Հարավային Կորեայի նախագահն այդ միջադեպով պայմանավորված 7 նախարարի էր ազատել աշխատանքից և նոր նախարարներ էր նշանակել։


«Սևոլ» նավը խորտակվել էր ապրիլի 16-ին՝ Հարավային Կորեայի հարավ-արևմտյան ափից 100 կմ հեռավորությամբ։
Նավի վրա եղել էր ավելի քան 470 ուղևոր, այդ թվում՝ դպրոցականներ, որոնք մեկնել էին էքսկուրսիայի։