Մերկելը նոր հեռախոս է ձեռք բերել, որը պաշտպանված է գաղտնալսումներից

16:49 • 26.06.14

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նոր բջջային հեռախոս է ձեռք բերել, որը համալրված է հատուկ միջոցներով՝ գաղտնալսումներից պաշտպանելու համար, հայտնում է Газета-ն։

 

Նոր բջջային հեռախոս ունենալու անհրաժեշտությունը հայտնվել էր այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը կանցլերին գաղտնալսելու մասին տվյալներ էր հրապարակել։

 

Մերկելի համար հատուկ պատրաստվել է BlackBerry Q10 բջջային հեռախոս։