Մյունխենի քաղաքապետին արգելել են պատշգամբ դուրս գալ

11:37 • 26.06.14

Գերմանական Մյունխեն քաղաքի քաղաքապետ Դիտեր Ռեյտերին, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելվել է աշխատավայրում պատշգամբ դուրս գալ։

 

Ինչպես նշում է Euromag-ը՝ Süddeutsche Zeitung-ին հղումով, պատճառն այն է, որ քաղաքապետարանի շենքի պատշգամբները, որոնք կառուցվել են 108 տարի առաջ, այլևս չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին։ Դրանց ճաղերը չափազանց ցածր են, ուստի քաղաքապետարանի բոլոր աշխատողներին, այդ թվում նաև Ռեյտերին, արգելվել է պատշգամբ դուրս գալ։

 

Աղբյուրը հավելում է, որ Մյունխենի քաղաքապետարանի շենքը, որի կառուցումն ավարտվել է 1908թ., ստեղծված է նեոգոթական ոճով ու համարվում է քաղաքի ամենատեսարժան վայրերից մեկը։