Պորոշենկոն Մերկելի հետ քննարկել է Ուկրաինայում խաղաղ պլանի իրականացման ընթացքը
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն չորեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և քննարկել խաղաղ ծրագրի իրականացման միջոցառումները, ինչպես նաև Ֆրանսիայի և Ռուսաստանի առաջնորդների հետ նախօրեին կայացած քառակողմ համաժողովը, գրում է kommersant.ru-ն:
«Պետության ղեկավարը հաստատել է իր հանձնառությունը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում իրավիճակի խաղաղ կարգավորման կուրսին: Կողմերը ներկայացրել են նախագահ Պորոշենկոյի խաղաղ պլանի իրականացման վերաբերյալ իրենց տեսլականը»,- հայտնում է երկրի նախագահի մամուլի ծառայությունը:
ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ուկրաինայի առաջնորդները չորեքշաբթի քառակողմ հեռախոսային համաժողովի ժամանակ քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:










