Բրիտանիայում հաշվել են՝ որքան են ծախսել թագավորական ընտանիքի համար
2013-2014 ֆինանսական տարում Մեծ Բրիտանիան թագավորական ընտանիքի համար ծախսել է մոտ 61 միլիոն դոլար, ինչը 5,7 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այդ մասին հաղորդվում է Բուքինգհեմյան պալատի զեկույցում, գրում է «Взгляд»-ը:
Տեղական ԶԼՄ-ներն արդեն հաշվել են, որ 2013/14 ֆինանսական տարում թագավորական ընտանիքի համար յուրաքանչյուր հարկատու բրիտանացի հատկացրել է 56 պեննի (մոտ 1 դոլար):
Բոլոր ծախսերի մեկ երրորդից ավելին՝ 13,3 միլիոն ֆունտ (22,7 միլիոն դոլար), ծախսվել է թագավորական պալատների սպասարկման և վերանորոգման համար: Դա մոտ 50 տոկոսով ավելի է նախորդ տարվանից:
Միջոցների մեծ մասը ծախսվում է ճանապարհորդությունների և այցերի վրա: Անցած տարի այդ նպատակի համար պետական բյուջեից հատկացվել է 4,2 միլիոն ֆունտ (7,2 միլիոն դոլար):
Ընդհանուր առմամբ, Էլիզաբեք II-ը և նրա բարեկամներն իրականացրել են 47 ճամփորդություն՝ ինքնաթիռով, ուղղաթիռով, ինչպես նաև երկաթուղային տրանսպորտով և ավտոմեքենայով։










