Ուժեղ քամին Երևանում տանիքներ է պոկել

08:44 • 26.06.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 25-ին՝ ժամը 22.39-ին, ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց վնասվել է Երևանի Հ. Բաբաջանյան փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են տանիքը (12 քմ):


Հունիսի 25-ին, ժամը 20.21-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամուց Երևանի Նալբանդյան փողոցի տներից մեկի տանիքը պոկվել և ընկել է` վնասելով էլ. լարերը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարներն անվտանգ տարածք են տեղափոխել Մ. Հ.-ին պատկանող տան տանիքը (150 քմ):