ԵՏՄ կոլեգիան մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի Հայաստանի անդամակցության փաստաթղթերը
Քաղաքական որոշումն արդեն կայացված է՝ Եվրասիական տնտեսական միության կոլեգիան մինչև հուլիսի 1-ը պետք է ստորագրի Հայաստանի անդամակցության փաստաթղթերը:
Այս մասին այսօր Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում անցկացված Գործադիր մարմնի նիստից հետո հայտարեց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգվում է:
« Որևէ երկիր, որևէ երկրի առաջնորդ վերապահումով չի վերաբերում Հայաստանի անդամակցությանը»,-հայտարարեց ՀՀԿ խոսնակը:










